s.

sheep.

• «ոչխար» Կոչ. 327. Մանդ. Մեկն. ծն. յոգնակին՝ օդիք, սեռ. օդեաց ՍԳր. (բազմի-ցըս) կամ օդեայք Գնձ. որից օդենի «ոչխա-րի մորթից շինուած» ՍԳր. օդիկ «ոչխարի մորթից մուշտակ» Բուզ. զ. 8 (թերևս պէտք է կարդալ լօդիկ)։

• = Ոմանք համարում են բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-«ոչխար» բառից, որի ժառանգ ձևերը տե՛ս հովիւ բառի տակ։ Այս մեկնու-թիւնը ընդունելու դժուարութիւններն են՝ 1) այն որ բառը արդէն ունինք հովիւ բառի մէջ (հ)ովի ձևով. 2) կարելի չէ մեկնել ա նախա-ձայնը հնխ. օ-ի դիմաց. 3) առանց բացա-տրութեան է մնում -դի (երևի պէտք է մեկ-նել իբր մասնիկ, ինչպէս որ ունինք տար-բեր մասնիկներով՝ սեռի զանազանութեան համար՝ հսլ. ovīnū «խոյ» և ovi-ca «մաքի»)։

• ՆՀԲ լծ. հօտ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Տէրվ. Երկրագունտ 1884, 54, Նախալ. 172, յետոյ Müller WZKM 10, 278. վերջինս -դի մասնիկը դնում է սանս. dhenu., զնդ. daēnu-«կաթնտու մայր անասունը», պրս. dāya «դալ-եակ»։ Հիւնք. հօտ բառից։ Lidén, Arm. Stud. 24 ծան. վերի ձևով, որին համա-ձայն է նաև Petersson KZ 47, 258։ Աառորեան ՀԱ 1909, 336 և Karst, Յու-շարձ. 408 սումեր. udu «ոչխար»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Լօդիկ (դկի)

Ձեռնօդիկ

Օդիկ

Voir tout